Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի Ֆիշերի արագ շախմատի փուլում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում 2:0 հաշվով գերազանցել է վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին։
Այս հաղթանակով Արոնյանը շարունակում է պայքարը մրցաշարի հաղթողի տիտղոսի համար, մինչդեռ Կարլսենը կորցրել է բարձր դիրքերի համար մրցելու հնարավորությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում են՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Արջուն Էրիգաիսին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Լենիեր Դոմինգես Պերեսը, Ռեյ Ռոբսոնը, Ուեսլի Սոն, Վինսենտ Կեյմերը, Սամուել Սևյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Հանս Մոկե Նիման, Բիբիսարա Ասաուբաևա Ժավոխիր Սինդարովը, Վիդիտ Սանտոշ Գուջրաթին։






