ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի` Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող:
Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի ավարտից հետո Արոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին։
«Շատ ուրախ եմ Freestyle Chess Grand Slam Las Vegas-ում հաղթելու համար։ Նշելու ժամանակն է։ Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս: Միշտ առաջ»,- գրել է Արոնյանը։






