AM
22 Հուլիս 2025 - 10:06 AMT

Վրաստանից ՀՀ քաղաքացիների են արտաքսել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՆԳՆ տվյալներով՝ վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել հանրապետության տարածք, գրում է ՏԱՍՍ–ը։

Վերջին ամիսներին Վրաստանում ակտիվացել է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման և միգրանտների խուզարկման ընթացակարգերը։

Վրաստանի ՆԳՆ-ն ամեն ամիս տեղեկացնում է տասնյակ օտարերկրացիների արտաքսման դեպքերի մասին։