Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է 2026–ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների հետ Հայաստանի հավաքականի սպասվող հանդիպումների և իր ակնկալիքների մասին։
Նա հայտարարել է, որ Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իսպանդիայի հավաքականներից, գրում է «ՌԲ Սպորտը»։
«Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իսպանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք առաջիկա խաղերում»,–ասել է նա։
Խոսելով Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու Հայաստանի հավաքականի հնարավորությունների ասմին՝ Սպերցյանն ասել է, որ բարձրակարգ թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել։
«Բայց մենք վճռականորեն տրամադրված ենք ֆուտբոլ խաղալու և կփորձենք մեր ուժերը»,–ասել է նա։
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Երևանում մրցելու է Պորտուգալիայի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Իռլանդիայի։






