AM
24 Հուլիս 2025 - 12:28 AMT

Օվերչուկ․ Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական գործակցությունը և ՀՀ–ում ռուսական ներդրումները

ՌԴ Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը քննարկվել է տնտեսական գործակցությունը և ՀՀ–ում ռուսական ներդրումները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կենտրոնացանք առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա», — ասել է Օվերչուկը

Նա նշել է, որ ՌԴ–ին մտահոգում է ՀՀ հետ առևտրաշրջանառության նվազումը, ուստի քննարկվել են քայլերը, որոնք պետք է ձեռնարկել։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Փաշինյանը ՌԴ–ում է երկօրյա այցով։