AM
31 May 2002 - 19:03 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայկական պատվիրակության անդամները, որոնք գտնվում են Կրասնոդարում, երկրամասից հայերի վտարման սպառնալիքի հետ կապված ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով հանդիպել են Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի հետ: Կողմերը քննարկել են միգրացիոն հիմնահարցերի լուծման մեխանիզմները: Հայաստանի խորհրդարանի պատգամավորները եւ կառավարության անդամները երկրամասի վարչակազմի ղեկավարի հետ զրույցում նշել են, որ միգրացիային վերաբերող հարցերի քննարկման ժամանակ, հարկավոր է ի նկատի ունենալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված հատուկ միջպետական հարաբերությունները: Մոսկվայի եւ Երեւանի սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում եւ փոխադարձ վստահությունը թույլ են տալիս հանգիստ իրավիճակում լուծել Կուբանում բնակվող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի հետ կապված հարցերը: Հայկական պատվիրակության անդամները համոզվածություն են հայտնել, որ կառուցողական համագործակցությանն այդ հարցում կարող է օգնել Կրասնոդարում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը: Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Կուբանի կազակների զորքի ատաման Վլադիմիր Գրոմովի հետ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: