ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հուլիսի 25-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության հարցերով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների կապի հնարավորությունները, այնպես էլ քաղաքացիների միջև փոխհարաբերությունների ընդլայնման ուղիները։
Նրանք անդրադարձ են կատարել նաև Հայաստանում և տարածաշրջանում ընթացող գործընթացներին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և կայունության ապահովման կարևորությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






