AM
28 Հուլիս 2025 - 08:16 AMT

Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն արժանացել է 2025 թվականի ԱՄՆ վետերանների շախմատի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը։

Մրցաշարում նա ցուցադրել է բարձր արդյունք՝ մնալով անպարտելի։ 9 հնարավոր պարտիայից Հակոբյանը վաստակել է 5.5 միավոր՝ միակ մասնակիցը լինելով, ով մրցաշարի ամբողջ ընթացքում պարտություն չի կրել, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

Այնուամենայնիվ, լրացուցիչ հաշվարկների արդյունքում հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով ևս հավաքել է 5.5 միավոր։