AM
31 Հուլիս 2025 - 08:16 AMT

ԱՄՆ սենատոր. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր հնարավորություններ բացել

Ամերիկացի սենատոր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Դեյնսը The Wall Street Journal պարբերականում հրապարակված իր հոդվածում ընդգծել է, որ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան դառնում են կայուն զարգացման և միջազգային համագործակցության ռազմավարական ուղղություն։

Սենատորի կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի երկրների, թե՛ միջազգային համագործակցության համար։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ավելի անկախ արտաքին քաղաքականության և հեռանկարներ են տեսնում միջազգային հանրության հետ մերձեցման մեջ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել Միջին միջանցքին՝ այն բնութագրելով որպես Արևելքի և Արևմուտքի միջև խոստումնալից ուղի։

Մայիսի 31–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Դեյնսն այցելել էր նաև Ադրբեջան։