ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Ի թիվս այլ հարցերի նրանք քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կամ ձեռքբերումը կանխելու պատրաստակամությունը։
Նրանք նաև քննարկել են Գազայում ստեղծված հումանիտար ճգնաժամը, հրադադարի հասնելու ջանքերը ՌԴ և Ուկրաինայի միջև պատերազմում, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը։
Շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե ուրբաթ օրը Վաշինգտոնում հնարավոր է տեղի ունենա Փաշինյան-Ալիև հանդիպում։ Նշվում է, որ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ ՀՀ Կառավարության լրատվության վարչությունից ոչ հերքել, ոչ հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։






