Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրել է կազմակերպության գործունեությանն արտաքին միջամտության փորձեր, այդ թվում՝ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալներին տիրանալու նպատակով։ Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ–ը։
«ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է կազմակերպության գործունեությանը միջամտելու դեպքերի հաճախացման մասին՝ տեղեկատվական ռեսուրսներին ոչ իրավասու հասանելիության, ինչպես նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալների գողության միջոցով՝ սադրանքներ և խարդախություններ իրականացնելու նպատակով։ Տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվել են», — ասված է հաղորդագրությունում։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նշված հանգամանքների ֆոնին խորհուրդ է տրվում օգտվել միայն հաստատված և պաշտոնական աղբյուրներից՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար։






