AM
6 Օգոստոս 2025 - 07:04 AMT

Բաքվում Վարդանյանի գործով «տուժածները» պատմել են Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ստացած վիրավորումների մասին

2025 թ․ օգոստոսի 5‑ին շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական ֆարսը։

Բաքվի ռազմական դատարանի նիստը անցկացվել է նախագահությամբ՝ դատավոր Զեյնալ Այագովի, դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի մասնակցությամբ, հայտնում է Azertag-ը։

Հերթական դատական նիստում այսպես կոչված «տուժածները» պատմել են Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ստացած վիրավորումների մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 12-ին:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։