AM
7 Օգոստոս 2025 - 06:51 AMT

Փեզեշքիանը Հայաստան կայցելի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկու շաբաթից Հայաստան կայցելի։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, հայտնում է Mehr-ը։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հայտնել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում պաշտոնական այցով հրավիրել էր նրան Հայաստան:

Փեզեշքիանն արդեն այցելել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրաք, Ադրբեջան, Թուրքմենստան, Տաջիկստան, Օման, Կատար, Ռուսաստան, Եգիպտոս և Պակիստան։ Նախագահի վերջին արտասահմանյան ուղևորությունը, որը կայացել է այս շաբաթվա սկզբին, եղել է Պակիստան։ Արաղչին այս այցը որակել է որպես «շատ լավ ուղևորություն»։