AM
7 Օգոստոս 2025 - 08:36 AMT

Վաչե Հովակիմյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն

Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն: Նա Հայաստանի շախմատի ակադեմիայի սան է։

«Ակադեմիայի սանը Եվրոպայի չեմպիոն է։ Մեր սան՝ Վաչե Հովակիմյանը, դարձել է 2025 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն։

Մրցաշարը կայացել է օգոստոսի 5-6-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Վաչեն հանդես է եկել փայլուն արդյունքով՝ 9 հնարավորից հավաքելով 7.5 միավոր, ինչի շնորհիվ նվաճել է բացարձակ հաղթողի տիտղոսն ու ավելացրել իր արագ շախմատի վարկանիշը 109.6 միավորով։

Ակադեմիան երախտագիտություն է հայտնել Վաչեի մարզչին՝ ՄԳ Տիգրան Հարությունյանին՝ որակյալ պատրաստման և անձնական ջանքերի համար»,–ասվում է Ակադեմիայի հայտարարության մեջ։