Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային նշել է, որ Թեհրանը մշտապես պահպանել է սերտ և կառուցողական կապեր Հարավային Կովկասի իր հարևան երկրների հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի։
Նա նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ և դա նոր հարց չէ։ Նախորդ քննարկումների ընթացքում երկու կողմերին հորդորել են արագացնել համաձայնագրի ստորագրումը, քանի որ այն կարող է դառնալ շրջադարձային պահ Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման համար, հայտնում է Mehr news-ը։
Նա հավելել է, որ օգոստոսի 12–ին նախատեսվում են բարձր մակարդակի խորհրդակցություններ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև՝ ավելի հստակ գնահատելու ընթացիկ զարգացումները և հայկական կողմին փոխանցելու Իրանի դիտարկումներն ու մտահոգությունները։
Նա ընդգծել է, որ Իրանը կարևորել է բարիդրացիական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ շահերի վրա, և մշտապես կապ է պահպանել այս երկրների հետ՝ քննարկելու այն հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն Իրանի վրա։
ՀՀ վարչապետն Իրանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է խաղաղության և համագործակցության հարցերԼ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։






