AM
12 Օգոստոս 2025 - 09:57 AMT

Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում ՀՀ քաղաքացիներ

Վերջին օրերին Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն վարչությունն իր համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում երկրից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում ՀՀ քաղաքացիներ:

Արտաքսվածների թվում կան նաև Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի և Ղրղզստանի քաղաքացիներ, գրում է «Գրուզիա օնլայնը»։

Գործող օրենսդրությամբ նրանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստան։

Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն վարչությունը պատասխանատու է երկրի տարածքում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար, և որ վարչության հիմնական գործառույթներից մեկն օտարերկրացիների հայտնաբերումն է, ովքեր Վրաստանում գտնվում են առանց օրինական հիմքերի, և նրանց հարկադիր արտաքսումը։