AM
13 Օգոստոս 2025 - 07:34 AMT

Սպիտակ տունը Թրամփին առաջադրել է Նոբելյան մրցանակի․ Փաշինյանն ու Ալիևն աջակցել են

Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն է առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Հրապարակվել են այն երկրների ղեկավարների ու պաշտոնյաների ցանկը, ովքեր աջակցել են առաջադրմանը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Կամբոջայի վարչապետ Հուն Մանե, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեմա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Պակիստանի կառավարություն, Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիրեհե։

Վաշինգտոնում ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր․ «Մի առաջարկ անեմ, գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ»։ Փաշինյանն ասել է․ «Մենք կաջակցենք դրան»։