AM

Notice: Undefined index: pan_subscription_key in /var/www/pan/data/www/newpan.vk.am/wp-content/themes/bootstrap-basic4/functions.php on line 1749
15 Օգոստոս 2025 - 08:34 AMT

Արոնյանը Grand Chess Tour-ի առաջատարն է

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն առաջին խաղային օրվա արդյունքներով Սենթ Լուիսում մեկնարկած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» մրցաշարի միանձնյա առաջատարն է, հայտնում է Radar Armenia-ն։

Արագ և կայծակնային շախմատի հանդիպումների ընդհանուր հաշվարկում առաջատարների եռյակը ձևավորվել է այսպես՝ Լևոն Արոնյան՝ 19 միավոր, Ֆաբիանո Կարուանա՝ 17 միավոր, Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 16.5 միավոր։

Օգոստոսի 15–ին կանցկացվեն կայծակնային շախմատի եզրափակիչ 9 փուլերը։