AM
1 Սեպտեմբեր 2025 - 11:47 AMT

Ադրբեջանի ԱԳՆ․ ԵԱՀԿ–ն պաշտոնապես փակել է Մինսկի խումբը

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել է, որ սեպտեմբերի 1–ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշել է դադարեցնել Մինսկի գործընթացի և կապակցված կառույցների՝ գործող նախագահության անձնական ներկայացուցչի և Գերագույն պլանավորման խմբի գործունեությունը, հայտնում է Minval.az-ը։

Ըստ աղբյուրի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բոլոր որոշումներն անվավեր են հայտարարվել:

«ԵԱՀԿ‑ի բոլոր որոշումները, որոնք առնչվում են նախկին հայ‑ադրբեջանական հակամարտությանը, համարվում են անվավեր»,–ասվում է հրապարակման մեջ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն էին առաջ քաշել։ Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով: