AM
2 Սեպտեմբեր 2025 - 09:32 AMT

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարման որոշումը

Թուրքիայի իշխանությունները արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա ուղեկցող կառույցների կազմալուծման վերաբերյալ որոշմանը՝ ողջունելով այն։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշումը՝ լուծարելու Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Այս պատմական որոշումը, որը հնարավոր է դարձել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևորագույն հանգրվաններից մեկն է»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։

Սեպտեմբերի 1–ին ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը միաձայնությամբ՝ 57 անդամ երկրների համաձայնությամբ, որոշում է կայացրել դադարեցնել Մինսկի գործընթացը և դրա ներքո գործող բոլոր կառույցների աշխատանքը։