AM
3 Սեպտեմբեր 2025 - 11:56 AMT

ՀՖՖ․ «Հանրապետականը» պատրաստ է Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին հյուրընկալելու

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնն ամբողջությամբ պատրաստ է հյուրընկալելու Պորտուգալիայի և Իռլանդիայի ազգային հավաքականներին։

Նշվում է, որ բոլոր տեխնիկական, անվտանգային և ենթակառուցվածքային պայմանները համապատասխանեցվել են միջազգային պահանջներին՝ ֆուտբոլային հանդիպումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ ՈւԵՖԱ–ի պատվիրակը շրջայց է կատարել մարզադաշտում

Մարզադաշտի խոտածածկը վնասվել էր Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո։

Նախախաղային մարզումները կանցնեն Ֆուտբոլի ակադեմիայում։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին։ Սեպտեմբերի 9-ին նույն մարզադաշտում մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին՝ խաղը մեկնարկելու է կրկին ժամը 20:00-ին։