AM
10 Սեպտեմբեր 2025 - 08:09 AMT

Աշխարհի առաջնությանը ՀՀ–ից 7 ծանրորդ կմասնակցի

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնության մասնակից հավաքականների կազմերը:

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք առաջնությանը կմասնակցի 6 ծանրորդ. Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ), Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն Աննա Ամրոյանը:

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-11-ին: