AM
15 Սեպտեմբեր 2025 - 09:49 AMT

Հայ բազկամարտիկներն ԱԱ–ում արժանացել են ոսկե մեդալների

Հայաստանի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես եկել Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված աշխարհի բազկամարտի առաջնությունում՝ տուն վերադառնալով ոսկե մեդալներով։

Գերծանր քաշային կարգում Գեղամ Խաչատրյանը հաղթել է թուրք Յըլդըրըմ Թեոմանին ու հռչակվել չեմպիոն, հայտնում է Sputnik Արմենիան։

Մարիամ Սարգսյանը նույնպես ոսկի է նվաճել՝ հաղթելով կրկին թուրք մրցակցին։

Բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 11-14-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։ Առաջնությանը մասնակցել է 57 երկրի ավելի քան 1500 մարզիկ։