AM
16 Սեպտեմբեր 2025 - 06:15 AMT

Արսեն Հարությունյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ուժերը չափել է Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի հետ ու տարել հաղթանակ 7:4 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Արսեն Հարությունյանն բրոնզե մեդալ է նվաճել նաև 2021, 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ընթացիկ առաջնության շրջանակում կարողացել է բերել միայն մեկ մեդալ, որը հենց Արսեն Հարությունյանի ձեռքբերումն է: