ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպզրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի և Թուրքիայի միջև շուտափույթ հաշտեցման կողմնակից՝ այն դիտարկելով որպես հարավային Կովկասում հասցեական խաղաղության և կայուն զարգացման կարևոր նախապայման։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել ջանքերին, այդ թվում ՝ «3+3» ձևաչափի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ հաշվի կառնվեն առկա իրողություններն ու Հարավային Կովկասի հարևանների շահերը»,- նշել է նա։
Դրա համար, դիվանագետի խոսքով, կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունն այս բարդ բանակցային գործընթացին։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստան էր այցելել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:






