Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը սեպտեմբերի 19-20-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։
Այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես կարևոր խթան տարածաշրջանային կայուն զարգացման համար, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Հանձնակատարը պաշտոնական հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
Կոսը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։
Կոսը Բաքվում, հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի խաղաղ գործընթացին։ Նա նշել է, որ Բաքվում անցկացվել են արդյունավետ ու բաց քննարկումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել փոխկապակցվածության հարցերին:






