Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում: Նա մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ահմադիևի հետ ու զիջել մրցակցին:
Ալեքսանյանը կկարողանա բրոնզե մեդալի համար պայքարել, եթե իրեն հաղթած մարզիկը հասնի եզրափակիչ, հայտնում է Արմենպրեսը։
Մինչ այդ նա 5։1 հաշվով առավելության էր հասել չինացի Ժեգանգ Վանգի նկատմամբ և դուրս եկել հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Հրաչյա Պողոսյանը (60 կգ) 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյի նկատմամբ և անցել է աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցն է լինելու մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն և Ասիայի փոխչեմպիոն Ալիշեր Գանիևը (Ուզբեկստան)։






