AM
22 Սեպտեմբեր 2025 - 12:11 AMT

Բերեզովսկին՝ Մելիքյանի շտաբում չմնալու մասին․ Ինձ արդեն պարզ էր, որ չեմ մնա

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, իսկ վերջին տարիներին՝ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին պատմել է գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո մարզչական շտաբից հեռանալու պատճառների մասին։

Մելիքյանն ասել է, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է, գրում է Metaratings.ru-ն։

«Հուլիսի վերջին տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին։ Դա շարունակվեց ամբողջ շաբաթ՝ Ջոնը հեռացավ թիմից։ Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է։ Զանգից հետո ես արդեն որոշել էի, որ քիչ հավանական է, որ մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում»,– ասել է Բերեզովսկին։

Բերեզովսկին հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է եղել 2020–2025թթ․։

Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օգոստոսի 6-ին։ Նրա հետ կնքվել է պայմանագիր մինչև 2026 թվականի նոյեմբեր։