AM
1 Հոկտեմբեր 2025 - 08:36 AMT

Հայ ըմբիշները կմասնակցեն Վլադիկավկազի միջազգային մրցաշարին

Վլադիկավկազում հոկտեմբերի 1-ին և 2-ին անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ «Խադարցև եղբայրների գավաթ – 2025»-ը, որին այս տարի մասնակցում է նաև վեց հայ ըմբիշներ։

Մրցաշարին ներկայացված են մարզիկներ Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Մոնղոլիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Վրաստանից, Պանամայից, Բահրեյնից, Բուլղարիայից, Թուրքիայից, Ղազախստանից, Ավստրիայից և Հունաստանից, հայտնում է «Փաստինֆոն»։

Հայաստանի պատվիրակությունը մրցաշարին ներկայանում է հետևյալ կազմով՝ 65 կգ քաշային կարգում՝ Արման Մուսիկյան, որը իր առաջին գոտեմարտում ուժերը կչափի Ավստրիան ներկայացնող Այգունի հետ։

70 կգ կարգում՝ Տիգրան Ղազարյան, ում առաջին մրցակիցը Ղազախստանից է՝ Զարիլբեկովը։

74 կգ կարգում՝ Արտավազդ Հարությունյան, ով կմրցի ռուս ըմբիշ Զակուևի դեմ։

92 կգ կարգում՝ Նարեկ Իկիլիկյան, ում մրցակիցն է Բահրեյնը ներկայացնող Շարիպովը։

97 կգ կարգում՝ Գուրգեն Սիմոնյան, որը կմրցի Տավգազովի (Ռուսաստան) հետ։

125 կգ կարգում՝ Հենրիկ Այկյան, ով գոտեմարտ կունենա ռուս ըմբիշ Պասենոկի դեմ։

Մինչ այս հայ հունահռոմեական ոճի ըմբիշներն արդեն հանդես են եկել Նովոսիբիրսկում կայացած մրցաշարին։