AM
1 Հոկտեմբեր 2025 - 12:36 AMT

Կարեն Գիլոյանը՝ «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ

ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը դարձել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա լիգայի առաջնությանը։

«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտու»-ի երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – նշել է Կարեն Գիլոյանը։

Ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։

2018–ին Գիլոյանը եղել է բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ: