AM
14 Հոկտեմբեր 2025 - 13:57 AMT

Հաջիզադեն հայտնել է Վալտոնենի Ադրբեջան կատարելիք այցի հետաձգման պատճառը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե ինչու է հետաձգվել ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի այցը Բաքու։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Վալտոնենն իր այցը տարածաշրջան պետք է սկսեր Ադրբեջանից, սակայն, այդ օրը Ադրբեջանի նախագահը պետք է մասնակցեր Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, գրում է APA-ն։

«Այս այցը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևի՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին հրավիրվելու և իր գլխավորած պատվիրակության մասնակցության պատճառով այցը հետաձգվել է։ Ներկայումս աշխատանք է տարվում Ֆինլանդիայի արտգործնախարարի Ադրբեջան այցի նոր ամսաթվի համաձայնեցման ուղղությամբ», ասել է Հաջիզադեն։

Հոկտեմբերի 14–ին Վալտոնենը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հոկտեմբերի 15–ին նա կմեկնի Վրաստան։