AM
16 Հոկտեմբեր 2025 - 07:40 AMT

Մարիամ Մկրտչյանը կանանց գրոսմայստերի կոչում կստանա

Մարիամ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման, հայտնում էՀայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մկրտչյանը երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր վարկանիշը 35 կետով: Այժմ նրա վարկանիշը 2353 է:

«Քանի որ Մարիամի վարկանիշը արդեն գերազանցում է անհրաժեշտ 2300-ի շեմը նա կստանա կանանց գրոսմայստերի կոչումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մարիամ ՄկրտչյանըՀայաստանի կանանց չեմպիոն (2022) է, շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (2022), Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ։