Թուրքական Galatasaray ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի թուրքական ակումբի նախընտրելի թեկնածուների կարճ ցուցակում է, գրում է Football24ru-ն Ajansspor–ի վրա հղումով։
Ըստ թուրքական մամուլի, թիմի գլխավոր մարզիչ Օքան Բուրուքը ցանկանում է ուժեղացնել թիմի կենտրոնական դիրքերը և այդ առումով Սպերցյանի թեկնածությունը դիտարկվում է որպես գերադասելի։
«Կրասնոդար» ակումբը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները: Նախորդ ամռանը Սպերցյանով հետաքրքրվում էր անգլիական «Սաութհեմփթոնը», սակայն «Կրասնոդարը» հրաժարվեց գործարքից։
25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 159 հանդիպման, որոնց ընթացքում խփել է 49 գոլ և կատարել 42 գոլային փոխանցում։






