Բաքվի ռազմական դատարանում շինծու գործով մեղադրվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից։
Հոկտեմբերի 21–ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ նա միջնորդել է կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ իր պաշտպան Աբրահամ Բերմանի հետ, հայտնում է APA–ն։
Դատարանն ընդունել է միջնորդությունը և հայտարարել է կարճատև ընդմիջում, որից հետո Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով իր փաստաբանից։
Վարդանյանը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։
Միջնորդության քննարկման փուլում Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նշել է, որ մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել իր փաստաբանից։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Վարդանյանն ասել է, որ չունի պայմանագիր այլ փաստաբանի հետ, և չի առարկում, որ պետությունը նրան պաշտպան նշանակի։
Դատավարությունը հետաձգվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 28–ին։
Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում մյուս հայ ռազմագերիներիկց:Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների






