AM
27 Հոկտեմբեր 2025 - 07:00 AMT

Օվերչուկ․ Բաքուն պատրաստ է իր տարածքով թույլատրել ռուսական ապրանքների մուտքը ՀՀ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով թույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ իր երկաթուղիները կարող են օգտագործվել Հայաստան ռուսական ապրանքների տարանցման համար։ Այս ուղղությամբ նկատելի տեղաշարժ կա։

Այժմ «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ մշակում են կազմակերպչական հարցերը։ Հանձնարարություններ են տրվել նաև գյուղատնտեսության նախարարությանը՝ նոր լոգիստիկ երթուղին յուրացնելու համար»,–ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքուն հանել է Հայաստանի տարածքով բեռների տարանցման նախկինում գործող սահմանափակումները։ Հայտարարվել է, որ առաջին այդպիսի բերռը ղազախական հացահատիկն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ մատակարարումն իրականացվելու է Ակտաու-Բաքու երթուղով, այնուհետև երկաթուղով՝ Վրաստանի տարածքով: