Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն։
Չոլակյանը (60 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահել է 115 և 120 կգ ծանրություն՝ նվաճելով ոսկե մեդալ։ Հրում վարժությունում ևս Չոլակյանը ցուցադրել է գերազանց արդյունք՝ բարձրացնելով հաջորդաբար 140, 145 և 147 կգ։ Երկամարտի 267 կգ արդյունքը նա ապահովել է Եվրոպայի Մ23 տարիքային խմբի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիան։
Չեմպիոնի տիտղոս է նվաճել նաև կանանց ազգային հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը։
Նա հանդես է գալիս 58 կգ քաշային կարգում և հանդիսանում է նաև Եվրոպայի գործող չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պոկում վարժությունում իր բոլոր երեք մոտեցումներում հաջողություն է գրանցել՝ բարձրացնելով համապատասխանաբար 85 կգ, 89 կգ և 91 կգ։ Այս վարժության արդյունքում նա արժանացել է ոսկե մեդալի։
Հրում վարժության ժամանակ նա կատարել է 112 կգ, 116 կգ և 123 կգ արդյունքներ՝ կրկին գերազանցելով մրցակիցներին։ Երկամարտի ընդհանուր 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը։
Սեյրան Խուդանյանը (60 կգ), պոկում վարժությունում բարձրացրել է 110 և 115 կգ՝ գրավելով երկրորդ հորիզոնականը։ Սակայն հրում վարժությունում նա հաղթահարել է միայն 135 կգ։ Երկամարտի 250 կգ ընդհանուր արդյունքով Խուդանյանը եզրափակել է մրցաշարը հինգերորդ հորիզոնականում։






