Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող մրցաշարում ապահովելով մեր հավաքականի հինգերորդ ոսկե հաղթանակը, հայտնում է Radar Armenia-ն։
86 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում կատարել է երեք հաջող մոտեցում՝ համապատասխանաբար բարձրացնելով 95 կգ, 100 կգ և 102 կգ։ Այս փուլում նա գրանցել է լավագույն արդյունքն ու նվաճել ոսկե մեդալ։
Հրում վարժությունում Գյուրջյանը հաջողությամբ բարձրացրել է 125 կգ և 130 կգ։ Այս հատվածում ևս նա առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ։
Երկամարտի ընդհանուր 232 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 69 կգ քաշային Մերի Միսակյանը երկամարտի 210 կգ արդյունքով (92+118) բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։






