Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը մտադիր է այցելել Երեւան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ժամանել է Երեւան «Հայաստան-Սփյուռք» համաժողովին մասնակցելու համար: Միության ղեկավարը վերադարձել է Կրասնոդարից, որտեղ երկրամասի ղեկավարության հետ քննարկել է հայերի դեմ որոշակի ուժերի կողմից հրահրության պատճառով ստեղծված իրավիճակը: Տեղի վարչակազմի կարծիքով, իրավիճակի բարդացմանը նպաստում է աճող սոցիալական լարվածությունը: Կուբան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի հայերի միության պատվիրակության կողմից ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ միջոցառումների մասին, որոնք ուղղված են բնակչության սոցիալական մակարդակի բարձրացմանը եւ մարզի տնտեսական զարգացմանը: Մոտ ժամանակներս կստորագրվի տասը տարի ժամկետով համաձայնագիր` Ռուսաստանի հայերի միության եւ Կրասնոդարի երկրամասի վարչակազմի միջեւ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: