Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը որոշ մանրամասներ է ներկայացրել 2020–ի նոյեմբերին Ադրբեջանի, ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև բանակցություններից։
Նա հայտարարել է, որ ՌԴ–ն նոյեմբերի 9–ին առաջարկում էր կանգնեցնել պատերազմն առանց պայմանների և առանց ՀՀ ԶՈւ դուրսբերման, գրում է Minval.az-ը։
«Հինգ տարի է անցել, կարելի է բացահայտել որոշ դրվագներ։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փաստաթուղթ ներկայացրեց կողմերին։ Երբ մենք ծանոթացանք այդ փաստաթղթին, որը բաղկացած էր միայն մի քանի կետից, տեսանք, որ առաջարկվում է նոյեմբերի լույս 10-ի գիշերը դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն առանց պայմանների և առանց հայկական զինված կազմավորումների դուրսբերման Ադրբեջանի տարածքներից» — նշել է Բայրամովը։
Նա հավելել է, որ, ըստ ներկայացված փաստաթղթի, շփման գծի արևելյան մասում պետք է տեղակայվեին ռուս խաղաղապահներն ադրբեջանական ԶՈւ‑ի հետ միասին, իսկ արևմտյան մասում՝ ռուս խաղաղապահները և հայկական զինված ուժերը։
Նոյեմբերի 9–ի փաստաթղթով հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառի (Քելբաջարի) շրջանից, Բերձորի (Լաչինի) շրջանից։ Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու էր Արցախի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշին, մնում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։






