AM
18 Նոյեմբեր 2025 - 07:40 AMT

Սպերցյանը` Պորտուգալիայից պարտության մասին. Այդպես էլ է լինում՝ մենք չենք հանձնվում

Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, անդրադառնալով աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայից կրած 9:1 հաշվով պարտությանը, նշել է, որ այդպես էլ է լինում։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Ֆուտբոլում այդպես էլ է լինում: Բայց նման հանդիպումները մեզ ավելի մեծ մոտիվացիա են տալիս աճի համար: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են»,– գրել է նա։

Պորտուգալիայի հավաքականը հաղթանակով ապահովել է իր տեղը Մունդիալ-2026-ի եզրափակիչ փուլում։ Իսկ Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրել է վերջին հորիզոնականը։