AM
19 Նոյեմբեր 2025 - 10:04 AMT

Հաջիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ կարևորելով Արաքսի վար կառուցվող կամրջի նշանակությունը։

«Զանգեզուրի միջանցք՝ Աղբենդ Քալալա կամրջի վրա»,–գրել է նա, հայտնում է APA-ն։

«Այս կամուրջը կարևորագույն հանգույց է, որը միացնում է միջազգային տրանսպորտային հիմնական ուղիները՝ Արևելք–Արևմուտք երթուղին, որն անցնում է Շանհայից մինչև Լոնդոն, Հյուսիս–Հարավ միջանցքը, որը կապում է Հնդկական օվկիանոսը Հյուսիսային ծովի հետ, ինչպես նաև Հարավ–Արևմուտք երթուղին, որը կապում է Պարսից ծոցը Սև ծովին»,–գրել է նա։

Ավելի վաղ Հաջիևն ասել էր․ «Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի հետ միանալով՝ մենք նոր հնարավորություններ ենք ստանում՝ դուրս գալու դեպի Թուրքիա և թուրքական նավահանգիստներով՝ դեպի համաշխարհային շուկա»։