Հունիսի 17-ին ՀՀ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտային կոմիետեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը սպորտի ոլորտում իրենց կողմից ղեկավարվող կառույցների համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2009-2012թթ. ընթացքում:
ՀՀ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանի խոսքերով, սպորտի բնագավառը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման կարեւորագույն պայմաններից է:
Նշենք, որ սպորտի ոլորտում Հայաստան-ԼՂՀ համագործակցության սիզբը դրվել է 2009-ի ապրիլին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, որի ԼՂՀ կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր մարզադպրոցի, ֆուտբոլի դաշտերի կառուցման եւ ԼՂՀ սպորտի զարգացման համար մի ամբողջ համալիր նախատեսված առաջադրանքների մասին: