Հայաստանի հետ սահմանի բացման հարցը առայժմ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում չէ եւ այսօր ոչ մի պատճառ չկա այդ հարցն օրակարգ մտցնելու համար: Այդ մասին թուրքական «ANS» հեռուսատաալիքին է հայտարարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նա հաղորդել է, որ Անկարան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ եւ չի բացառվում, որ ապագայում սահմանի բացման հարցը կարող է հայտնվել օրակարգում: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման առնչությամբ Գյուլը նշել է, որ իրենք «լաց չեն լինի», եթե չանդամակցեն ԵՄ-ին: Նրա խոսքերով, առաջին հերթին Եվրամիությունը պետք է շահագրգռված լինի իր կառույցին այնպիսի ուժեղ բանակ ունեցող երկրի անցամակցման հարցում, ինչպիսին Թուրքիան է: