AM
18 May 2002 - 13:02 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ «ԼԻԶԻՆ» ՖԻՐՄԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ

Հայկական «Լիզին» ընկերությունը պետության սեփականությունը չէ, հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ այդ ընկերությունը հայտնվել է այն ֆիրմաների ցուցակում, որոնց հանդեպ կկիրառվեն ամերիկյան պատժամիջոցները: Հիշեցնենք, որ ամերիկացիները մեղադրում են ձեռնարկությանը նրանում, որ նավաճառել է Իրանի իր գործընկերներին սարքավորումներ, որոնք կարող է օգտագործվեն զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար: Պետության ղեկավարը նշել է, որ դժվարանում է տվյալ պահին մանրամասնորեն խոսել այդ խնդրի մասին, սակայն տեղեկացրեց, որ գործարքի մեխանիզմը մոտավորապես պարզ է եւ հարցը մանրամասն ուսումնասիրվում է: Խոսելով նույն թեմայի շուրջ` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է, որ լրիվ պարզություն չկա այդ գործում: Նախարարը նշել է, որ կառավարությունը երկխոսություն է վարում այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ: Վարդան Օսկանյանի խոսքերով` ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ տեղի է ունեցել ամերիկյան օրենքների խախտում: «Խոսքը գնում է հայկական ընկերության մասին, եւ Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի նրա շահերը»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: