AM
17 May 2002 - 18:43 AMT

ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Կանադացի օրենսդիրների պատվիրակության կազմում Երեւանում գտնվող` Կանադայի խորհրդարանի պատգամավոր Սարքիս Ասատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ առավելագույն ջանքեր են գործադրվում` այդ հյուսիս-ամերիկյան երկրի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը հասնելու համար: Նրա խոսքերով, այդ հարցը կարող է լուծվել: Ասատրյանը ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչման գաղափարը մշտապես շրջանառության մեջ է դրվում երկրի խորհրդարանում գործող, իր գլխավորած կանադա-հայկական պատգամավորական խմբի կողմից: Խումբը նաեւ ակտիվորեն աջակցում է երկու պետությունների տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Կանադացի խորհրդարանականների խմբի այցը Հայաստան թույլ է տալիս նախանշել գործընկերության առավել հեռանկարային ուղղությունները: Դա նախ եւ առաջ ոսկերչությունն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտն է: Ներկայումս գրանցված են մոտ հինգ տասնյակ համատեղ հայ-կանադական ձեռնարկություններ, սակայն գործում են դրանցից միայն քսանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: