ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ալան Լարսոնը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը նշանակալից քայլ կդառնա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում նոր շուկաների բացման ուղղությամբ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ալան Լարսոնը նաեւ հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ կլինի Թուրքիայի արեւելյան շրջանների համար: