AM
27 June 2003 - 15:15 AMT

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ

Այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրվել են խախտումներ, դեռ չի նշանակում, թե կարելի է կասկածի տակ դնել խորհրդարանի օրինականությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հաայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մանդատները չճանաչելու վերաբերյալ առաջարկությունը: Նրա խոսքերով` այդ առաջարկությունը չի կարելի որակել որպես պատժամիջոցներ, «դա պարզապես զեկույցում ընդգրկված կետ է, որը չունի որեւէ իրավական հիմք»: Ձ. Աղաջանյանը նշել է, որ զեկույցում նման կետի ընդգրկումը անակնկալ չէր Հայաստանի պատվիրակության համար: Հիմնվելով Եվրոպայի խորհրդարանականների տրամադրվածությունների վրա, ԱԳՆ մամլո խոսնակը կարծիք է հայտնել, թե ԵԽԽՎ-ում գտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է ներկա գտնվի այնտեղ եւ աշխատի` խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խնդիրները վերացնելու նպատակով: