Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի թերթերը, Ադրբեջանում ՌԴ դեսպան Նիկոլայ Ռյաբովը հայտարարել է, որ Կրասնադարի երկրակրամասում բնակվող հայերի, որեւէ արտասահմանյան երկիր` ներառելով Լեռնային Ղարաբաղը, վերաբնակեցման մասին խոսք լինել չի կարող: Սրանով իսկ Ռյաբովը ցրել է Ադրբեջանում ստեղծված տագնապները, որ Կրասնադարի մարզից վտարված հայերը կվերաբնակեցվեն Լեռնային Ղարաբաղում: Դեսպանի խոսքերով, «չի կարելի ենթադրել նույնիսկ, որ Ռուսաստանը կգործի այդպես կոպիտ, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է»: Ադրբեջանի նախագահ Ալիեւը, պատասխանելով լրագրողների հարցերին նույն թեմայի շուրջ, հայտնել է, որ Կրասնադարի երկրամասից հայերի վերաբնակեցումը Ղարաբաղ նրան քիչ հավանական է թվում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: