AM
17 August 2009 - 11:39 AMT

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց առաջնության հաղթող է ճանաչվել Երեւանի թիմը

Համահայկական խաղերի շրջանակներում որոշվեց բասկետբելի կանանց առաջնության հաղթողը: Դա «Երեւան» թիմն էր, որը եզրափակչում 72:66 հաշվով առավելության հասավ Թեհրանի թիմի հանդեպ:

Մեկ այլ հանդիպմանը «Գյումրին» 102:65 հաշվով պարտության մատնեց «Ստեփանակերտին»:

Հիշեցնենք, որ կանանց առաջնությունն անցնում էր շրջանային համակարգով եւ դրան վեցի փոխարեն մասնակցում էին հինգ թիմեր. հայտ ներկայացրած Թավրիզի թիմը չէր ժամանել Երեւան:

Վերջնական մրցաշարային դրությունը` «Երեւան»` 8 միավոր, «Թեհրան»` 6, «Գյումրի»` 4, «Ստեփանակերտ»` 2, «Սիսիան»` 0 միավոր:

Նշենք, որ առաջնության ամենաարդյունավետ մարզիկ է ճանաչվել առաջնության ամենաբարձրահասակ բասկետբոլիստ (193 սմ) Զարուհի Ալեքսանյանը Երեւանի թիմից, որն իր հաշվում 110 միավոր ունի: