AM
18 April 2002 - 18:37 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ՀՈՒՅՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

«Պատրիդա» հասարակական կազմակերպությունը, որը միավորում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հույներին, նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ կոչ է անում պաշտոնական իշխանություններին ճանաչել Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության փաստը: Նամակում ընդգծվում է, որ երիտթուրքերի հանցավոր ռեժիմը 1916 թվականին սկսել է իրագործել Անատոլիայի հույն բնակչության ֆիզիկական բնաջնջման եւ տեղահանման պլանը: Արդյունքում սպանվել է ավելի քան երեք հարյուր հազար հույն, մոտ 1,5 միլիոնը փրկվել են` դիմելով փախուստի: Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: